Ռուսաստանը երբեք դեմ չի գնա իր շահերին` պատժամիջոցների պատճառով. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանին ճնշելու փորձերը` միակողմանի պատժամիջոցների միջոցով, չի ստիպի Մոսկվային դեմ գնալ ազգային շահերին: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
«Ռուսաստանի պատասխանը միջազգային քայլերին եղել է կշռադատված: Հաշվի են առնվել նաև Ռուսաստանի պարտավորվածություններն ըստ միջազգային համաձայնագրերի, այդ թվում՝ «ԱՀԿ»-ի շրջանակներում»,- ասել է Լավրովը: