«Նորմանդական քառյակ»-ի առաջնորդները քննարկում են` Դոնբասում ԵԱՀԿ-ի մոնիտորինգային առաքելության սպառազինության հարցը
«Նորմանդական քառյակ»-ի առաջնորդները քննարկում են Դոնբասում ԵԱՀԿ-ի մոնիտորինգային առաքելության սպառազինության հարցը: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն` հղում տալով ՌԴ նախագահի մամլո-քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Տեսականորեն այն կարելի է սպառազինել, սակայն նրա կազմում մարդիկ են, ովքեր չեն հանդիսանում զինվորականներ և հարց է առաջանում, թե ինչպես են նրանք օգտագործելու այդ զենքերը: Եվ այլ բազմաթիվ հարցեր ևս առաջանում են»,- հայտնել է նա` նշելով, որ հավանաբար քննարկումները կշարունակվեն: