Փրկել Բայկալը. ռուսական իշխանություններն այլընտրանք են փնտրում լիճը պահպանելու համար
Մոնղոլիայի նախագծերը՝ Սելենգա գետի վրա երեք հիդրոէլեկտրակայն կառուցելու հարցով, վնասում են Բայկալին: Ռուսական իշխանությունները միջոցներ են փնտրում մոնղոլական կողմի էներգախնայողության այլընտրանք գտնելու համար: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Շինարարությունը, որի մտահղացումը Մոնղոլիայինն է, սպառնում է փոխել լճի ջրի որակը, սպառնում է ջերմոցային գազերի արտահոսք առաջ բերել, ինչն իր հերթին կբերի կլիմայի փոփոխության: ՀԷԿ-ի գործարկումը բացասաբար կանդրադառնա կենդանիների միգրացիայի, այդ թվում՝ ջրերի եզակի տեսակների վրա:
Փորձագետների բանակցությունների և խորհրդատվությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 11-ին: