Պուտինը գիշերը հեռախոսազրույց է ունեցել Պորոշենկոյի, Օլանդի և Մերկելի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ գիշերը հեռախոսազրույց է ունեցել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կրեմլի պաշտոնական կայքին:
Քաղաքական գործիչները քննարկել են Ուկրաինայի արևելքում իրավիճակի քաղաքական կարգավորման հարցը և նշել են հրադադարի ռեժիմի հետևելու անհրաժեշտությունը:
«Վլադիմիր Պուտինը հորդորել է Դոնբասում ուկրաինական զինված կազմավորումներին բնակավայրերում դադարեցնել կրակը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Խոսվում է նաև «նորմանդական քառյակի»՝ Դոնեցկի և Լուգանսկի տարածքներում համաձայնեցված տեղական ընտրություններ անցկացնելու մասին: Հաղորդվում է, որ կոնֆլիկտը պետք է կագավորվի հիմնականում Կիևի և ինքնահռչակ հանրապետությունների միջև երկխոսության միջոցով:
Բացի Ուկրաինայի իրավիճակից, քաղաքական գործիչները քննարկել են նաև «Սիրիայի ճգնաժամային իրավիճակի որոշ ասպեկտներ»: