Պուտինը բարձրացրել է պաշտոնյաների՝ թոշակի անցնելու տարիքը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով բարձրացնում է պաշտոնյաների՝ թոշակի անցնելու տարիքը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով նախագահական կայքին:
Նոր օրենքներն ուժի մեջ կմտնեն 2017թ-ի հունվարի մեկից: Կենսաթոշակային տարիքը կբարձրանա կես տարով մեկ տարվա ընթացքում և կհասնի տղամարդկանց համար 65, իսկ կանանց համար՝ 63 տարեկանին:
Համաձայն գործող օրենսդրության՝ տղամարդկանց համար կենսաթոշակի անցնելու տարիքը 60-նն է, կանանց համար՝ 55-ը: Պաշտոնյաները և զինվորականները ստանում են ծերության ոչ երաշխավորված թոշակ, իսկ պետական թոշակ ծառայության համար գոյություն չունի: Եթե բացի պետական ծառայությունից, նրանք ունեն բավականաչափ փորձառություն այլ աշխատանքում, նրանք կարող են ստանալ նաև ծերության թոշակ: