Ռուսաստանը մտածում է` ինչպես հակազդի ԱՄՆ-ի արևելաեվրոպական քաղաքականությանը
Ռուսաստանը միջոց կգտնի, որպեսզի պատասխանի ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության միջոցների տեղակայմանը Արևելյան Եվրոպայում: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի անվտանգության քարտուղարի տեղակալ Եվգենիա Լուկյանովը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Ռուսաստանը բազմիցս հանդես է եկել Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման դեմ և իր մտահոգությունն է հայտնել այդ հարցի շուրջ:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության սպառազինությւոնների չտարածման և վերահսկողության հարցերով վարչության ղեկավար Միխաիլ Ուլյանովը հայտարարել էր, որ Ռումինիայում և Լեհաստանում հակահրթիռային համակարգերի տեղակայումը խախտում է տարածաշրջանի ռազմավարական կայունությունը, իսկ ԱՄՆ-ի այդ գործողությունները հիմք են տալիս կասկածելու, որ Վաշինգտոնը կատարում է Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայամանգրով նախատեսված իր պարտավորությունները:
«Յուրաքանչյուր սպառնալիք իր պատասխանը կունենա»,- հայտարարել է Լուկյանովը` չհստակեցնելով մանրամասները: