Մեդվեդևը ԱՄՆ-ի ընտրությունները նմանեցնում է «դիմակավորների շոուի»
ԱՄՆ-ում ընտրությունների համակարգը վստահություն չի ներշնչում և շատ է հիշեցնում մի շոուի, որին մասնակցում են դիմակավորները: Այսպես է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության վարչապետ, «Единая Россия» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Կառավարության ղեկավարը վստահ է, որ Ռուսաստանում «դա չէր անցնի»:
«Մեր նախնական քվեարկության մշակույթը պետք է այլ լինի: Սա հետաքրքիր, կոնկրետ զրույց է իրականացվող խնդիրների և դրանց լուծման ճանապարհների մասին»,- հայտնել է Մեդվեդևը:
Վերջին տվյալներով՝ Կենտուկի և Օրեգոն նահանգներում անցկացված ժողովների ընթացքում (փրայմերիզ) վստահաբար առաջատար դիրքում է հանրապետական Դոնալդ Թրամփը, իսկ դեմոկրատներից համարյա իրար հավասար են քայլում Հիլարի Քլինթոնն ու Բերնի Սանդերսը: