Գորբաչովն աջակցել է Պուտինին Ղրիմի հարցում
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ելույթ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմի հարցով որոշմանը կողմ և ԱՄՆ-ին մեղադրել է ԽՍՀՄ-ի փլուզման համար ուրախանալու մեջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Sunday Times»-ին:
Հարցազրույցի ընթացքում խորհրդային ժամանակների առաջնորդը հայտնել է, որ ինքը, եթե հայտնվեր Ղրիմի իրավիճակի պես մի դրության մեջ, հաստատ նույնը կաներ, ինչ Պուտինը:
«Ես միշտ կողմ եմ մարդկանց ազատ կամքին, և Ղրիմում մարդկանց մեծամասնությունը ցանկացել է միանալ Ռուսաստանին»,-ընդգծել է Գորբաչովը:
Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ-ի գործողությունները ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի դեմ: «Նրանք իսկապես հետաքրքրված էին նրանում, որ օգնեն Ռուսաստանին դառնալ կայուն և ուժեղ դեմոկրատական երկիր: Նրանք մտածում էին, որ փոքրացրել են նրա չափերը»,- հայտնել է Գորբաչովը: