ՌԴ-ի դեմ հայց է ներկայացվել ՄԻԵԴ՝ 330 միլիոն դոլար պահանջով
ԶԼՄ-ների տվյալներով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց է ներկայացվել մալայզիական «Boeing»-ի «MH17» չվերթի զոհերի 33 հարազատների կողմից: Այս մասին հայտնում է «Московский Комсомолец»-ը:
Հայցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և հենց Ռուսաստանի դեմ է: Հայցվորները պահանջում են յուրաքանչյուր զոհի համար 10 միլիոն դոլարով փոխհատուցել: Այսպիսով, ընդհանուր թիվը կազմում է 330 միլիոն ԱՄՆ դոլար:
«Reuters» գործակալության տվյալներով՝ զոհերի 33 մոտ հարազատների անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց է ներկայացվել «LHD Lawyers» իրավաբանական ընկերության կողմից: Հայցը ներկայացվել է դեռևս մայիսի 9-ին: Պատասխանող կողմերն են Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի Դաշնությունը: