«Су-27»-ը վթարային վայրէջք է կատարել Լիպեցկում
«Су-27» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Լիպեցկում: Վթարային վայրէջքի պատճառը շարժիչներից մեկի անսարքությունն է եղել: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
Տեղի ՊՆ-ի հաղորդմամբ՝ թռիչքն իրականացնելու ժամանակ «Су-27» ինքնաթիռը կորցրել է արագությունը:
Վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռը չի վնասվել:
«Су-27»-ը բազմաֆունկցիոնալ, 4-րդ սերնդի կործանիչ է:
Այն ռուսական օդուժի օդանավերից է