ՌԴ ՊՆ-ն ԱՄՆ-ին առաջարկել է Սիրիայում օդային համատեղ գործողություններ սկսել
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ին առաջարկել է մայիսի 25-ին օդային համատեղ հարվածներ հասցնել Սիրիայում ահաբեկիչների օբյեկտներին: Այս մասին գրում է «Rns.online»-ը:
Նախարարի խոսքով՝ օդային հարվածները կհասցվեն «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբերին, ովքեր չեն աջակցում հրադադարի ռեժիմին և ապօրինաբար հատում են թուրք-սիրիական սահմանը:
Շոյգուն ասել է, որ համատեղ օդային հարվածներ հասցնելու առաջարկն արվել է Սիրիայի իշխանությունների համաձայնությամբ: