Ռուսաստանը երբեք չի խուսափել ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունից. Պեսկով
Ռուսական կողմը երբեք չի հեռացել ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունից: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն` հղում տալով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կատարած հայտարարությանը:
«Ռուսական կողմը երբեք չի խուսափել երկխոսությունից: Անկասկած, մենք միշտ եղել ենք երկխոսության կողմնակից: Հույս ունենք, որ դա միակ միջոցն է հարցերի և խնդիրների լուծման համար»,- հայտնել է նա:
Նմանատիպ հայտարարություն Պեսկովն արել է մեկնաբանելով նախաձեռնությունը` անցկացնելու ժողով՝ նախքան կազմակերպության գագաթաժողովը: