ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը կհանդիպի` նախքան Վարշավայի գագաթաժողովը
ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները որոշում են կայացրել անցկացնել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի հանդիպում` նախքան Վարշավայի գագաթաժողովը: Այս մասին հայտնել է ТАСС-ը` հղում տալով միության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կատարած հայտարարությանը:
Ավելի վաղ Բրյուսելում բացվել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ: Նրանց հիմնական նպատակներից մեկը դարձել է այն, թե ինչպես բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները աճող լարվածության պայմաններում:
Բրյուսելում կայանալիք հանդիպումը պետք է որոշի Վարշավայի գագաթնաժողովի քաղաքական օրակարգը: