Գերմանական «Deutsche Bank»-ը կրճատում է ռուսական կապիտալի շուկայում իր ներկայությունը
Եվրոպայի խոշորագույն ներդրումային բանկերից մեկը` գերմանական «Deutsche Bank»-ը, նախատեսում է ընթացիկ տարվա կեսերից սահմանափակել իր գործողությունները Ռուսաստանի կապիտալի շուկայում: Այս մասին հաղորդում է «Bloomberg»-ը:
«Ընկերությունը դուրս կգա Ռուսաստանում կապիտալի շուկայում իր բիզնեսից տարվա կեսերին»,- հայտնել է բանի կառավարիչներից մեկը` Ջոն Կրայանը:
Ըստ նրա, «Deutsche Bank»-ը ցանկանում է կենտրոնանալ արժեթղթերի ստորաբաժանման իր հաճախորդների մեկ երրորդի վրա, որոնք արդեն իսկ ապահովում են եկամտի 98 տոկոսը:
Դրա հետ մեկտեղ, Կրայանը ընդգծել է, որ բանկը կմնա արժեթղթերի շուկայում, քանի որ այն բանկի զարգացման ռազմավարության «անփոխարինելի բաղկացուցիչն է»: