Զախարովան կատարել է խոստումը և պարել «Կալինկա»-ի տակ (տեսանյութ և լուսանկար)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կատարել է խոստումը և պարել «Կալինկա» երգի տակ Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթաժողովի ընդունելության շրջանակներում: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Զախարովան նաև ասել է, որ նախապես չի պատրաստվել պարելու համար:
«Չնայած մենք բոլորս նստած աշխատում էինք, բայց ես այլևս ուժ չունեի ինձ պահելու: Ես խոստացել էի, որ եթե ամեն դեպքում ժամանակ լինի և մենք գնանք այդ ընդունելությանը, ես անպայման կպարեմ: Ստիպված եղա խոստումս կատարել: Բայց ես չեմ փոշմանել»,- նշել է նա «Life» հեռուստաընկերության եթերում:
Բացի այդ, Զախարովան հրաժարվել է բացատրել, թե ինչպես է կարողացել պարել բարձրակրունկ կոշիկներով` նշելով, որ դա կանացի գաղտնիք է: