Անտրամաբանական է կապել պատժամիջոցների հանումը Մինսկի պայմանավորվածությունների հետ. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ անտրամաբանական է կապել պատժամիջոցների հանումը Մինսկի պայմանավորվածությունների հետ: Այս մասին հայտնել է ТАСС-ը:
Նա նաև նշել է, որ Կրեմլում մեծ հետաքրքրությամբ են հետևում, թե ինչպես են քննարկում Ռուսաստանի պատժամիջոցներն այն երկրները, ովքեր վնաս են կրում այդ պատժամիջոցներից:
«Ռուսական կողմը չի քննարկում պատժամիջոցների հարցը: Այս հարցը օրակարգում չկա»,- հայտնել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը` կապված ռուսական պատժամիջոցների երկարաձգման հետ: