Մոսկվայում անհայտ անձը պատանդ է վերցրել բանկի աշխատակիցներին (լուսանկարներ)
Ուժային կառույցների աղբյուրը հայտնել է այն տղամարդուն սպանելու մասին, ով Մոսկվայի կրեդտիային բանկում պատանդներ է վերցրել: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Գործողության ընթացքում նա զինված ընդդիմություն է ցույց տվել և սպանվել»,- հայտնել է աղբյուրը:
Մոսկվայի ոստիկանությունը հաստատել է քաղաքացիներին պատանդ վերցնելու մասին լուրը: «Ժամը 20:37-ին բանկի շենք է մտել դիմակով անհայտ անձը և ատրճանակի նման ինչ-որ իրով սպառնացել, բանկի աշխատակիցներին շենքից դուրս չի թողել»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ոստիկանությանը հաջողվել է ազատ արձակել 5 մարդու, ովքեր պատանդ են եղել անհայտ անձի մոտ: Ավելի ուշ ազատել են նաև գանձապահին, ով թաքնվում էր հանցագործից: