Ռուսների մի մասը կզրկվի կենսաթոշակից
Ռուսատանի Դաշնության ֆինանսների նախարարություննը և Կենտրոնական բանկը մտադիր են նոր կենսաթոշակային համակարգ գործի դնել՝ օրինակ վերցնելով Ավստրալիայից և Նոր Զելանդիայից, որտեղ որոշակի եկամուտ ունեցող քաղաքացիները կենսաթոշակ չեն ստանում և ստիպիված են անձամբ մտածել իրենց թոշակի մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Նոր կենսաթոշակային մոդելը ԿԲ-ի հետ միասին և Համաշխարհային բանկի ակտիվ մասնակցությամբ է մշակվել: Ես չգիտեմ, թե ինչքան են ստանում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թոշակառուները, երբ մենք ձեզ հետ աշխատենք աշխատանքի այդպիսի արտադրողկանությամբ, մենք, հնարավոր է, բարձր թոշակներ ունենանք»,- հայտնել է ՌԴ Ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևը:
Պաշտոնյայի խոսքով՝ թոշակներից կզրկվեն այն քաղաքացիները, որոնց ամսական միջին եկամուտը 50-100 000 ռուբլի է: Նրանք ստիպված կլինեն իրենց թոշակի հոգսերն անձամբ հոգալ