Զախարովան Թուրքիայի արտգործնախարարին առաջարկել է հրաժարական տալու փոխարեն բանտ գնալ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե Ռուսաստանը ապացույցներ ներկայացնի, որ Թուրքիան կապ ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Դա (հրաժարական տալը) պետք է արվեր այն բանից հետո, երբ Թուրքիան ռուսական ինքնաթիռ խփեց: Իսկ «ԻՊ»-ի հետ կապ ունենալու համար ոչ թե հրաժարական են տալիս, այլ գնում են ուղիղ բանտ»,-գրել է Զախարովան:
Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին Անթալիա հանգսատանալու է հրավիրում, եթե Ռուսաստանը չկարողանա ամրապնդել իր հայտարարությունները փաստերով: