Կրեմլը հանդես է գալիս ԵՄ-ի հետ հարաբերություններին նոր դինամիկա հաղորդելու օգտին
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան երբեք չի եղել ԵՄ-ի հետ հարաբերությունների խզման կողմնակից և ելույթ է ունենում դիվերսիֆիկացիայի և հարաբերություների զարգացման օգտին: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Մոսկվան երբեք չի եղել հարաբերությունների խզման կողմնակից եվրոպական երկրների հետ և ԵՄ-ի հետ, Մոսկվան միշտ եղել է այդ հարաբերությունների դիվերսիֆիկացիայի և զարգացման կողմնակից, այդ հարաբերություններին շարժ տալու կողմնակից»,- ասել է նա` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պատրաստ է արդյոք Մոսկվան գնալ կոմպրոմիսի Մեծ Բրիտանիայի և Արևմուտքի հետ քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ: