Լավրովը հանդիպել է Սիրիայի ընդդիմադիրների հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում բանակցել է Սիրիայի ընդդիմության հետ: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Այստեղ մենք հստակ գիծ ունենք՝ իրականացնել համաձայնություններն այն մասին, որ միջսիրիական երկխոսությունը պետք է իսկապես ներառող լինի և իր մեջ ունենա և՛ կառավարության պատվիրակությունը, և՛ ողջ ընդդիմական ճակատը՝ առանց բացառության»,- հայտնել է Լավրովը:
Ինչպես նշվում է, հանդիպմանը ներկա են եղել Մոսկվայի, Կահիրեի, Խմեյմիմի ընդդիմության ներկայացուցիչները և քրդական Ժողովրդավարական միության կուսակցության ներկայացուցիչները:
Լավրովն ընդգծել է, որ ընդիմադիրների հետ հանդիպումը օգտակար է եղել իր և ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցություններից առաջ: Իսկ նրանց հանդիպումը սկսվել է ավելի ուշ: