Ղրիմում առաջարկել են քրեական պատասխանատվություն սահմանել լողափի ավազը գողանալու համար
Ղրիմի իշխանություններն առաջարկել են քրեական պատասխանատվություն սահմանել լողափի ավազը գողանալու համար: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը` հղում անելով Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովին:
Նա հստակեցրել է, որ առաջին հերթին դա վերաբերում է ոչ բարեխիղճ շինարարներին:
«Հարկ է աշխատել շինարարների հետ: Իսկ նրանց, ում կբռնեն, հրապարակայնորեն, դրանից բխող բոլոր հետևանքներով պետք է ենթարկել քրեական պատասխանատվության: Ես կարծում եմ, որ Դաշնային անվտանգության ծառայությունը ևս պետք է զբաղվի այս գործով»,- նշել է Ակսենովը:
Այն մասին, որ լողափի ավազը գողանում են, հայտարարել է Ղրիմի էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Գենադի Նարաևը: