«Россия» հեռուստաընկերության լրագրողները հայտնվել են Ուկրաինայի զինված ուժերի կրակի տակ
«Россия» հեռուստաընկերության նկարահանող խմբի լրագրողները հայտնվել են Ուկրաինայի զինված ուժերի կրակի տակ: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Դոնեցկից Գորլովկա տանող մայրուղում:
Այս մասին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակիցը:
«Այսօր՝ ժամը 17:00-ին, «Россия» հեռուստաընկերության նկարահանող խմբի լրագրողները ուկրաինացի ուժայինների նռնականետի հարվածների տակ են ընկել: Թղթակիցների փոխանցմամբ՝ նաև կրակել են հրազենից»,- հաղորդել են գերատեսչությունում:
Նշվում է, որ նկարահանող խմբից ոչ ոք չի տուժել: