Քադիրովի սուր քննադատությունից հետո Չեչնիայի Գերագույն դատարանի նախագահը հրաժարական է տվել
Չեչնիայի Գերագույն դատարանի նախագահ Մահոմեդ Կարատաևը հրաժարականի դիմում է գրել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «RNS»-ին:
«Չեչնիայի նախագահի առաջարկը՝ հրաժարական տալու մասին, ես ընդունում եմ և նրանից ու բոլոր չեչեններից ներողություն եմ խնդրում: Պաշտոնաթողության վերաբերյալ հայտարարությունը ես եմ գրել»,- հայտնել է նա:
Նա նաև նշել է, որ լիովին իր վրա է վերցնում դատավորների թույլ տված կոպիտ սխալները, և ընդունում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի պնդումները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու դատավոր Քադիրովի քննադատությունից հետո հրաժարական են տվել: