Մարիա Զախարովան «Եվրատեսիլ-2017»-ին առաջարկում է երգել Ասադի մասին
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ստոկհոլմում երեկ կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթին, որտեղ հաղթանակ է տարել Ուկրաինայի մասնակիցն իր «1944» երգով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Կարծում եմ, որ հաջորդ մրցույթին պետք է երգել Ասադի մասին: Կրկներգն այսպես. «Assad bloody, Assad worst. Give me prize, that we can host»,-գրել է Զախարովան:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետն առաջարկել էր, որ Կիևում կայանալիք «Եվրատեսիլ 2017»-ին Ռուսաստանը ներկայացնի Սերգեյ Շնուրովը: