Սովետական մուլտֆիլմերը ռուսներին ռասիստ են դարձրել. «Guardian»
Ռասիստական լուսանկարներն ու կատակները չափազանց հայտնի են դարձել ռուսների շրջանում, ովքեր մեծացել են սովետական մուլտֆիլմերը դիտելով, որոնք «ծաղրանկարներ և վիրավորանքներ» են պարունակում սևամորթ մարդկանց նկատմամբ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «Guardian»-ին:
Ռուսասըանում աֆրոամերիկացիների նկարների մշակույթը եղել է դեռևս ԽՍՀՄ-ի և սառը պատերազմի ժամանակ, երբ սովետական քարոզչությունը տարածում էր տեղեկություններ՝ ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ բռնության և դաժանության մասին:
Հոդվածի հեղինակը գրում է, որ չնայած ԽՍՀՄ-ում վատ էին վերաբերվում ռասսայական խտրականությանը և ֆինանսական օգնություն էին տրամադրում սևամորթ մարդկանց, ոչ ոք հստակ պատկերացում չուներ նրանց լուսանկարների քաղաքականության մասին, իսկ հակառասիստական քարոզչության մեջ հաճախ օգտագործվում էին վիրավորական կարծրատիպեր:
Մասնավորապես, սովետական քարոզչական մուլտֆիլներից «Мистер-Твистер»-ում աֆրոամերիկացին շատ մուգ մաշկ ուներ, ալ կարմիր շրթունքներ, լայն ժպիտ և շատ ընդգծված դիմագծեր: