Լավրովը Բելառուսում կհանդիպի Լուկաշենկոյի հետ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բելառուս այցի ժամանակ կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:
Լավրովը Բելառուսում կլինի մայիսի 15-16-ին: «Ծրագրում նախատեսված է Լուկաշենկոյի հետ հանդիպում, բանակցություններ Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հետ, զրույց քաղաքագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, Բելառուսի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպում»,- նշվում է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ինչպես արդեն հայտնել ենք, Սերգեյ Լավրովը օրերս ներկա կլինի նաև Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը: