Ռոգոզինը մեկնաբանել է Պուտինի՝ իրեն արված «փողկապը ձգելու» նկատողությունը
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ համացանցում մեծ տարածում գտավ այն տեսանյութը, որտեղ երևում է՝ ինչպես է Պուտինը փոխվարչապետ Ռոգոզինին ասում. «Փողկապդ ձգի՛ր»:
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իրեն արված նկատողությունը՝ անփույթ կապած փողկապի հարցով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Ես ՆԱՏՕ-ում աշխատելուց հետո ես ունեմ ակամայից փողկապը ծուռ կապելու սովորություն: Ստիպված էի դրանք հեռու պահել «փողկապ կրծողներից»»,- գրել է Ռոգոզինը:
Այդ հանդիպմանը, որի ժամանակ Պուտինը նկատողություն էր արել Ռոգոզինին, քննարկվել էր Արևելյան տիեզերակայանում «Союз» հրթիռի առաջին գործարկման հետաձգման դեպքից հետո արված կադրային հետևությունները: