Սերգեյ Լավրովըն Իտալիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լիբիայի հարցը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնի հետ հեռախոսազրույց է ունեցել: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել իտալական կողմի նախաձեռնությամբ:
«Երկու կողմերը քննարկել են ռուս-իտալական օրակարգի հարցը: Քննարկվել են նաև միջազգային հարցեր` հատկապես Լիբիայի հարցը և առաջիկա քայլերը Լիբիայի իրավիճակի կարգավորման հետ կապված»,- ասվում է նամակում:
Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարարը ելույթ էր ունեցել Ռուսաստանի պատժամիջոցները հանելու օգտին: