Լեհաստանը մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին
Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը հայտնել է ռուսական անօդաչու սարքերի սահմանային բազմաթիվ խախտումների մասին: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն` հղում տալով TVP հեռուստաալիքին:
Նրա խոսքով՝ անօդաչու սարքերն անցել են Կալինինգրադի սահմանը, դեռ իր` պաշտոն զբաղեցնելուց առաջ:
Նա նաև նշել է, որ նմանատիպ դեպքերից հետո Լեհաստանն ուժեղացրել է սահմանային վերահսկումը և այդպիսի դեպքեր ներկա պահին ավելի քիչ են լինում: