Բելառուսը և Ղազախստանը պահանջել են չեղարկել Եվրասիական միության որոշումները
Բելառուսն ու Ղազախստանը պահանջել են չեղարկել Եվրասիական տնտեսական միության կողմից ընդունված մի շարք որոշումներ, որոնք պետք է ուժի մեջ մտնեն մոտ ժամանակներս: Այս մասին հաղորդում է «Российская газета»-ն:
Խոսքը ԵԱՏՄ-ի շրջանականերում բիզնեսի համար առևտրային արտոնությունների տրամադրման մասին է: Արտոնությունները մաքսակետերում տրամադրվելու են ըստ ապրանքի արժեքի: Ներկայումս մաքսային ծառայությունները մոտավոր գներ են սահմանում` ելնելով նման ապրանքների արժեքից, որոնք նախկինում գնահատել են:
Այդ պատճառով էլ բիզնեսի ներկայացուցիչները ստիպված են լինում վճարել չափազանց շատ և անփոխհատույց գումարներ սահմանն անցնելու համար, ինչն արդյունքում առաջացնում է վերջնական գնի աճ:
ԵԱՏՄ-ի նոր կանոններով պետք է լուծվի այս խնդիրը: Միության անդամները պայմանավորվել են, որ նույնիսկ հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում մաքսերը կվճարվեն` ըստ ապրանքի իրական արժեքի: Առաջարկվել է նաև հիմնվել ներմուծողների անմեղության կանխավարկածի վրա, եթե նրանց կողմից հայտարարված գինը չհամապատասխանի գործնականում առաջարկված գնին: Այս դեպքում ներկրողն իրավունք կստանա վճարել տարբերությունն առանց տուգանքների:
Սակայն այս նորամուծությունները չեն ընդունվում ԵԱՏՄ անդամ պետություններ Բելառուսի և Ղազախստանի կողմից: Նրանք նշում են, որ նոր ծրագրում բավականին շատ են վիճելի կետերը, և պահանջում են առաջիկա նիստում քննարկել այդ հարցերը: