Պեսկովը՝ ՌԴ-ի դեմ ուղղված նոր սպառնալիքի մասին
Ռումինիայում հակահրթիռային վահանի համակարգի փորձարկումը, որին աջակցում է նաև ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ՌԴ ազգային անվտանգության համար սպառնալիք է հանդիսանում: Այս մասի գրում է Rns.online-ը՝ հղում տալով ՌԴ նախագայի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
«Ոչ մի կասկած չկա, որ հակահրթիռաին համակարգի տեղակայումն իրական սպառնալիք է է ՌԴ-ի համար: Ռուսաստանն անվտանգության համար անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի: Նախագահն անձամբ բազմիցս հարցրել է, թե ում դեմ է ուղղված այդ համակարգը»,-ասել է Պեսկովը
Ռումինիայում ԱՄՆ-ի փորձարկած հակահրթիռային համակարգը 800 մլն դոլար արժե: ԱՄՆ-ի խոսքով՝ այդ համակարգերը պետք է ոչ բարյացակամ երկրներից պաշտպանեն ԱՄՆ-ն և Եվրոպան: