Դմիտրի Պեսկովը պատմել է` Սիրիայում Ռուսաստանի ռազմական խնդիրների մասին
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերի հիմնական խնդիրը սիրիական օպերացիայում դարձել է տեխնիկայի աշխատանքը: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Դա բավական է: Նմանատիպ տեղեկությունը ծառայողական բնույթի է: Սակայն բնական է, որ խոսքն առաջին հերթին տեխնիկայի ֆունկցիոնալ գործառույթների մասին է: Իհարկե, նմանատիպ փորձը վերլուծվում է, որպեսզի կատարվի անհրաժեշտ բարելավումները»,- ասել է Պեսկովը` պատասխանելով Սիրիայի օպերացիայի ընթացքում հայտնաբերված թերություններին վերաբերող հարցին: