Սիրիայում գործողությունները ցույց են տվել ռուսական զենքի արդյունավետությունը. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում գործողությունները ցույց են տվել ռուսական զենքի որակն ու արդյունավետությունը: Այս մասին գրում է «ТАСС»-ը:
«Հեռահար ռմբարկու օդանավերը ռազմական 178 թռիչք են իրականացրել: «ԻՊ»-ի և «Ջեբհատ ան-Նուսրա»-ի զինյալներին հասցվել են օդային և ծովային հարվածներ, որոնք հստակ և արդյունավետ են եղել»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով՝ այդ ամենի շնորհիվ է, որ հաջողվել է հասնել գրոհայինների դեմ պայքարի հիմնարար բեկման: