«Պանամայի փաստաթղթերը» գողացված թղթեր են. Պեսկով
Կրեմլը կարծում է, որ «Պանամայի փաստաթղթերը» գողացված են: Օֆշորներն իրենք ապօրինի չեն, ապօրինի է միայն հարկերից խուսափելն ու չվճարելը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնա Դմիտրի Պեսկովը:
«Մի հարց է ձերբազատվել օֆշորներից ռուսական տնեսությունում, ի դեպ, ինչպես գիտեք, ոչ ոք չի արգելել օֆշորները, ոչ մի ապօրինի բան չկա օֆշորների մեջ, շատ կարևոր է չմոռանալ դա: Ապօրինի է հարկերը չվճարելը և փորձելը խուսափել դրանցից»,- հայտնել է Պեսկովը լրագրողների հետ զրույցի ընթացքում:
«Իսկ «Պանամայի փաստաթղթերը» գողացված փաստաթղթեր են, ահա այսպես, երևի պետք է իրերն իրենց անունով կոչել»,- ընդգծել է Պուտինի մամուլի քարտուղարը:
Ինչպես արդեն հայտնել ենք, «Պանամայի փաստաթղթերի» նոր տվյալները բացահայտել են հայտնի ուկրաինացիների օֆշորային ընկերությունները: