Կուբայի շնորհիվ՝ ԱՄՆ-ն գիտակցեց պատժամիջոցների անհեռանկարային լինելը. Լավրով
ՌԴ-ն կարծում է, որ Կուբայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արտացոլում է այն, որ Վաշինգտոնը գիտակցել է ցանկացած պատժամիջոցների անհեռանկարային լինելը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Դուք շատերի համար կայունության, հակառակվելու, պայքարի և երկրի ինքնիշխանության խորհրդանիշ եք դարձել, նրա երկաթե հետաքրքրությունների և ազգային ինքնության պահպանման խորհրդանիշը: Այս սկզբունքները ամենախոր հարգանքին են արժանի»,- հայտնել է Լավրովը Կուբայի «հերոսների հնգյակի» հետ հանդիպման ընթացքում:
Նախարարի խոսքով՝ «Կուբայի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման գործընթացը արտացոլում է իրենց ամերիկացի գործընկերների գիտակցումը, որ ցանկացած պատժամիջոց անհեռանկարային է»:
Իր հերթին «հերոսների հնգյակի» անդամներից Էրարդո Էրնանդեսը իր և իր ընկերների անունից շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին աջակցության համար: