Սանկտ-Պետերբուրգում «էմոցիաների» թանգարան է բացվել
Սանկտ Պետերբուրգի Իտալական փողոցում «էմոցիաների» թանգարան է բացվել: Այնտեղ ամենը միտված է առաջացնել այցելուների մոտ բացասական, կամ դրական էմոցիաներ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ինտերակտիվ տարածությունը բաժանված է գոտիների, որոնք միանում են հատուկ միջանցքներով: Յուրաքանչյուրն արտացոլում է այս կամ այն էմոցիան, միջանցքը հանդիսանում է մեկ էմոցիայից մյուսին անցելու միջոց:
Ինչպես հայտնում են կազմակերպիչները` թանգարանի նպատակն է խթան հանդիսանալ մարդկանց էմոցիոնալ գրագիտության զարգացմանը:
«Արվեստի օբյեկտները ստեղծված են նրա համար, որպեսզի դուք կարողանաք այստեղ զգալ մարդկային ողջ էմոցիաները: Մեկ ժամվա ընթացքում կարելի է վերապրել այստեղ այն ամենը, ինչ մարդիկ ապրում են ամբողջ կյանքի ընթացքում»,- հայտնել է նախագծի հեղինակը: