Քադիրովն այլևս չի լսի ահաբեկիչների ազգականներին
Ինչպես հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի ժամանակավոր օգնականը, գյուղերից մեկում հսկող անցակետի վրա հարձակվողներից մեկը պատրաստվում էր գնալ Սիրիա, սակայն հաջողվել է նրան համոզել և հետ կանգնեցնել իր քայլից: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Քադիրովի խոսքով՝ իրավապահ մարմինները և Գրոզնիի քաղաքապետարանը մեկ ու կես տարի առաջ քիչ ջանքեր չեն գործադրել, որպեսզի վերադարձնեն Ջանարալիևին, ով մեկնել էր Սիրիա:
Ինչպես հայտնում էին նրա ազգականները, նա ամեն ինչ հասկացել էր և կանգնել ուղիղ ճանապարհի վրա: Սակայն Քադիրովը ինստագրամյան իր էջում գրել էր, որ իշխանություններն այլևս չեն լսելու զինյալների բարեկամներին:
Ըստ տեղեկությունների՝ հարձակումն իրագործել են Ահմեդ Ինալովը և Շամիլ Ջանարալիևը: Ինչպես հաղորդվել էր, մայիսի 9-ին նրանք մոտեցել են հսկող անցակետին: Նրանցից մեկը ոչնչացվել է: Տեղի ունեցածի ընթացքում 6 ոստիկան վիրավորվել էր: