Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում Ռուսաստանը առաջատար դեր է զբաղեցնում
Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում Ռուսաստանը առաջատար դեր է զբաղեցնում ռազմական և դիվանագիտական առումով` առաջ անցնելով ԱՄՆ-ից: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:
Ինչպես նշվում է՝ միայն ԱՄՆ-ն և Ռուսաստանը ունեն իրական կշիռ սիրիական հակամարտության լուծման հարցում, ինչքան էլ որ նրանց դիրքորոշումը այդ հարցում տարբեր է:
Վաշինգտոնը փորձում է տապալել Բաշար Ասադի ռեժիմը և շարունակում է զենք և գումար մատակարարել ընդդիմադիր ուժերին: Մոսկվան` ընդհակառակը, աջակցում է սիրիական ռեժիմին:
Կասկած չկա, որ սիրիական հակամարտության լուծումը հնարավոր չէ առանց Մոսկվայի մասնակցության: Մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանին հաջողվել է առաջ անցնել ԱՄՆ-ին այնքանով, որ նույնիսկ Վաշինգտոնի դաշնակիցները նրան այլևս չեն լսում` գերադասելով խոսել այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ: