«Վնուկովո» օդանավակայանի մոտ նկատել են քառակուսի անհայտ թռչող օբյեկտ
Կրասնոդարից Մոսկվա թռչող ուղևորատար օդանավը հանդիպել է «Վնուկովո» օդանավակայանի մոտ անհայտ օբյեկտ: Այս մասին հայտնել է tvzvezda.ru-ն:
«3 հազար մետր բարձրության վրա անձնակազմը քառակուսի օբյեկտ է հայտնաբերել»,- ասել է ծառայության զրուցակիցը:
Օդանավը «Շերեմենտևո» օդանավակայանում վայրէջք կատարելուց առաջ թռչել է «Վնուկովո» օդանավակայանի վրայով: