Պեսկովը կառուցողական է անվանել Պուտինի և Աբեի բանակցությունները
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Կուրիլյան կղզիների հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպմանը քննարկվել է կառուցողական կերպով: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Թեման բարձրացվել է բավականինն կառուցողական ճանապարհով: Շփումները կշարունակվեն արտաքին գործերի նախարարների մակարդակով»,- հայտնել է Պեսկովը:
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Կուրիլյան կղզիների հարցում նոր մոտեցում ցուցաբերել: Վարչապետը նաև հայտնել էր, որ նրանք միասին որոշել են այս խնդիրը լուծել այլ ճանապարհով: