Սոչիում հանդիպել են ՌԴ նախագահը և Ճապոնիայի վարչապետը
Սոչիում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ճապոնիան անվանել է կարևոր գործընկեր Ռուսաստանի համար ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Ճապոնիան ոչ միայն մեր հարևանն է, այլև մեր գործընկերը, մեր կարևոր գործընկերը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Քաղաքական և առևտրատնտեսական կապերի ոլորտում հայտնի դեպքերից հետո մենք մի շարք հարցեր ունենք, որոնք պահանջում են որոշակի ուշադրություն: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այդ հարցերում մեր հարաբերությունների կառուցմանը` պահպանելով դրանք բարձր մակարդակի վրա»,- նշել է ՌԴ նախագահը:
Նա հավելել է, որ Ճապոնիայի վարչապետի այցը դիտարկում է որպես համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համատեղ աշխատանքի հնարավորություն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Աբեի այցը Սոչի խախտեց Ռուսաստանի «միջազգային մեկուսացումը»: