«Ռոսպոտրեբնադզոր»-ում հայտնել են «Զիկա» տենդի հնարավոր տարածման մասին
«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ համաձայն կանխատեսումների` գալիք ամռանը Զիկա տենդը կսկսի տարածվել: Այս մասին հայտնել է ТАСС-ը:
«Տարածումը կլինի: Ամառային սեզոնի բացմանն այն ավելի ինտենսիվ կերպով կզարգանա»,- ասել է նա:
Բացի այդ, նա նշել է, որ Ռուսաստանում չկան պայմաններ դրա զարգացման համար:
Սակայն այդ ամենի հետ մեկտեղ, նա ընդգծել է, որ տենդի վտանգը շարունակում է մնալ երկրում: