Սվերդլովսկում ձերբակալվել է 7 տարի առաջ խմբակային բռնաբարության մասնակից 25-ամյա աղջիկը
Սվերդլովսկու տարածաշրջանում իրավապահ մարմինները ձերբակալել են 25-ամյա աղջկա, ով մեղադրվում է 7 տարի առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության մեջ: 15-ամյա աղջիկը մահացել էր բռնաբարությունից հետո: Նրան ողջ թաղել էին ձյան մեջ: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Հայտնի է, որ աղջիկը թաքնվել էր դեպքից անմիջապես հետո և գտնվում էր հետախուզման մեջ: Նրան ձերբակալել են Ուրալում: Այնուհետև նրան ուղարկել էին հարազատ տարածաշրջան:
«Անցկացվում է քննություն, որպեսզի պարզվի պատահածի հանգամանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ: