Մոսկվայում սպանվել է Ազգային լրատվական ծառայության գլխավոր խմբագիրը
Մոսկվայում իր բնակարանում մահացած են գտել Ազգային լրատվական ծառայության գլխավոր խմբագրին: Այս մասին գրում է Rambler.ru-ն;
«Սպանել են մեր ընկերոջը՝ Ալեքսանդր Ռուբցովին: Նա 35 տարեկան էր: Վերջին 2 տարվա ընթացքում նա լուրեր էր հաղորդում «НАШЕ Радио», «Rock FM», «Best FM» և «Радио JAZZ»-ով»,-ասվում է խմբագրության հայտարարությունում:
Սպանությունը տեղի է ունեցել մայիսի 3-ին: Լրագրողի մարմնի վրա հայտնաբերվել են կտրած, ծակած բազմաթիվ վերքեր:
2016 թվականնի ապրիլի 29-ին Ալեքսանդր Ռուբցովը իր վերջին եթերն է ունեցել: