Մոսկվայի կենտրոնում բնակարաններից տարհանում են մարդկանց
Մոսկվայի կենտրոնում առնվազն 50 մարդ է տարհանվել բնակարաններից: Տարհանման պատճառը պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգն է եղել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով իրավապահ մարմիններին:
«Ահազանգ է ստացվել այն մասին, որ կենտրոնում գտնվող բնակարաններից մեկում պայթուցիկ է տեղադրված: Կատարվում է բնակիչների տարհանում: Պայթուցիկը հայտնաբերելու կապակցությամբ աշխատանքներ են տարվում»,-ասվում է հայտարարությունում: