«Օբամկա» անունով պաղպաղակ՝ Թաթարստանում
Ռուսաստանի եվրոպական մասում՝ Թաթարստանում, վաճառքի է հանվել «Օբամկա» անունով պաղպաղակ, որի վրա պատկերված է սևամորթ երեխա՝ ականջօղով: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Ինչպես հայտնել է պաղպաղակի փաթեթավորման դիզայները, սևամորթ հերոսի գաղափարն իր մոտ առաջացել է «Չունգա-Չանգա» կղզիների մասին սովետական մուլտֆիլմից ոգեշնչվելով:
«Մեզ ուղղակի դուր եկավ այդ անունը: Զվարճալի է: Ուղղակի «Օբամկա»: Գնորդներն իրենք կարող են եզրահանգումներ անել՝ անվան հետ կապված: Քաղաքականացված քաղաքացիները, հնարավոր է, մի քանի զուգահեռներ տանեն»,- օրիգինալ անունը մեկնաբանել է պաղպաղակի գործարանի ֆինանսների գծով ղեկավար Անատոլի Ռագիմխանովը: