Մոսկվայում մի խումբ քաղաքացիներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին մայիսյան տոներին ահաբեկչություններ իրագործել
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում Կենտրոնական Ասիայի քաղաքացիների են բերման ենթարկել, ովքեր պատրաստ էին մայիսյան տոներին մի քանի ահաբեկչություններ իրագործել: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական համալիր գործողությունների ընթացքում Մոսկվա քաղաքում ձերբակալել են կենտրոնասիական երկրների քաղաքացիների մի խմբի, ովքեր նախատեսել էին Մոսկվայի շրջանում մայիսյան տոներին Սիրիայում և Թուրքիայում գործող միջազգային ահաբեկչական խմբավորումների առաջնորդների առաջադրանքով իրագործել ահաբեկչություններ»,- հաղորդվում է ծառայության հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ բերման ենթարկելու ընթացքում առգրավվել է մեծ քանակությամբ պայթուցիկ և զենք: Բերման ենթարկվածները խոստովանական ցուցմունքներ են տալիս: