Ասադը մեր կողմնակիցը չէ. Լավրով
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը Մոսկվայում հայտարարվել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իրենց կողմնակիցը չէ, ինչպես Թուրքիան՝ ԱՄՆ-ի համար: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Ի դեպ ասեմ, որ Ասադը մեր կողմանկիցը չէ: Այո, մենք նրանց աջակցում ենք, օգնում ենք պայքարել ահաբեկիչների դեմ, սակայն նա մեր կողմնակիցը չէ»,- ասել է Լավրովը:
Ռուսաստանը բազմիցս նշել է, որ Սիրիայում իրենց գործողությունները Ասադին աջակցելու համար չեն: Պարզապես նրանց նպատակները ահաբեկիչների հետ կապված նույնն են:
Ավելի վաղ «Financial Times»-ը գրել էր, որ Պուտինն Ասադին խնդրել էր հրաժարական տալ, սակայն Ասադը մերժել է: