ՌԴ ՊՆ-ն ՆԱՏՕ-ին դիմակայելու 2 դիվիզիա կստեղծի
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ արևմտյան և հարավային սահմաններում ՆԱՏՕ-ին դիմակայելու համար 2 դիվիզիա կձևավորի: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Պաշտպանության նախարարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել ՌԴ սահմանում ՆԱՏՕ-ին հակազնդելու համար: Մինչև տարվա վերջ 2 դիվիզիա կձևավորվի»,-հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքով՝ այժմ բանակցություններ են տեղի ունենում դիվիզիայի տեղակայման հետ կապված: Շոյգուն ասել, որ անհրաժեշտ դեպքում ոչ միայն դիվիզիան՝ այլև ամբողջ համակարգը մեկ այլ վայր կտեղափոխվի: